Блог myworld-zara

Регистрация

Календарь

<< Ноябрь 2010  

Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Теги

անավարտ պատմություն  գարուն  գիշեր  ես կգամ քեզ մոտ մի օր...  չուղարկված նամակների շարքից  պատահական հանդիպում  քո առավոտը իմ գիշերն է 

На странице

RSS - подписка

Բարի գալուստ իմ փոքրիկ ստեղծագործական անկյունը

Գիշերվա խորհրդավորությունն իմ հոգու տիեզերքն է,և հենց այդտեղ էլ կարողանում եմ արտահայտել իմ բոլոր մտքերը,հույզերը և սերը... http://myworld-zara.blogspot.com/ http://myworld-zaruhi.livejournal.com/

Հոգումս լիքը տխրություն կա ու խառը մտատանջող մտքեր…

Դու իմ ավարտն ես, Քեզնից հետո Ես նորից եմ սկսվում…

        Դու  ասացիր  անձրև է, ես արև տեսա,
Դու ասացիր ցուրտ է, իսկ ես արևից այրվում էի…
Դու ասացիր աշուն է, իմ հոգում չկան ամպեր,
Եվ փաստորեն աշխարհում մեր բևեռներն են տարբեր…
Դու ասացիր սիրում եմ, ես տառապանք տեսա,
Դու խոստացար գարուն, իսկ ես ձմեռ տեսա,
Մեր երջանիկ ապագան ես այդպես էլ չտեսա.
Իմ սրտում մինչ հիմա անցյալի շունչն է ու ներկան…
Դու եկար վարդերով, ես փշեր տեսա,
Դու եկար ժպիտով, ես թախիծ տեսա,
Եվ քո շուրթերից համբույր սպասելով,
Քո համբույրն ուրիշի շուրթերին տեսա….
Այդպես չհասկացա քեզ ինչպես տեսա,
Երբ դու երազ էիր մի անիրական,
Եվ թվաց ես էլ այդ սին երազում,
Թագուհի դարձա թովի~չ, դյութակա~ն…
Երբ երազս դարձավ իրական,
Մնացին խոսքեր, որ չեն արթնացել,
Բայց հիմա ավա~ղ չեմ ուզում քնել,
Որ նույն երազով նորից չտարվեմ…

Մի անկենդան քամի դարձա շուրթիդ…

Արևառատ օր է` երկնքում ոչ մի կտոր ամպ,իսկ իմ սիրտը ամպախեղդ է լինում: Դիմացի ծառին մի ծիտ է լալիս: Մենակ է, ու այնքա՜ն թախծոտ է նրա երգը:Ինչո՞ւ է մենակ. ախր մենակ շա՜տ տխուր է: Անժելան այգում նստած հիշում էր մանկության տարիները, անհո՜գ, ուրա՜խ, ինչպես բոլոր մանուկներինը: Անժելան արդեն անցել էր մանկության կայարաններից և նոր սկսել էր հասկանալ, որ ասես սիրահարվել է նրան, ում հետ իրենց բակում խաղացել է, ում հետ անցել են իր մանկության անհոգ օրերը…:Անժելան սիրահարվել էր…, նրա աչքերում սերն էր միայն փայլում, կյանքը նրա համար հեքիաթ էր միայն,որն ինքն էլ չէր լսել իր մանկության տարիներին: Սիրում էր ինքնամոռաց, նվիրված.ամեն ինչ, ամեն բառ հիշեցնում էր Արմենին: Անժելան ուներ իր սիրած զբաղմունքը. նա նկարում էր, և այն էլ բավականին գեղեցիկ: Նա իր կյանքի բոլոր պահերը նկարում էր իր փոքրիկ և մաշված սեղանին… Արմենին վաղուց չէր տեսել, ոչինչ չգիտեր նրա մասին…:Սիրում էր լուռ…,կարծում էր, թե անպայման կհասնի իր երազներին: Արմենին հանդիպեց երկար տարիներ հետո: Արմենը բարևեց նրան, ինչպես ընկերոջ…: Անժելի սիրտը տակնուվրա էր լինում, ուզում էր փարվել, գրկել նրան ամուր ու հեծկլտար նրա գրկում, սակայն Արմենը հեռու էր մտքերով: Չէր էլ ուզում տեսնել աղջկա տանջվող հոգին, որ իր դիմաց կանգնած` շնչահեղձ էր լինում: Արմենի աչքերը սառել էին մի կետի, իսկ աղջիկը վայելում էր դրանց գեղեցկությունը: Նայում էր Արմենին և մտածում, թե ինչպես են տարիները փոխել նրան. Արմենը լայնաթիկունք, գեղեցիկ, բարձրահասակ տղա էր դարձել: Նրա աչքերը այնքա՜ն խորն էին, որ Անժելն ասես սուզվում էր նրանց նայելիս: "Որքա՜ն պաշտպանված կզգամ ինձ քո կողքին",-մտքում ասում էր Անժելը: Եվ Արմենը շատ հանգիստ տոնով սկսեց պատմել իր մասին, նա ավարտել էր բարձրագույնը, եղել էր ինստիտուտի առաջատար ուսանողներից, իսկ հիմա նրան բարձր պաշտոն էին առաջարկել: Անժելը անկեղծ ուրախ էր նրա համար, միայն թե Արմենը չասեր իր վերջին նորությունները. նա ասաց, որ ունի ընկերուհի և շուտով ամուսնանում է: Անժելի աչքերից հոսեցին արցունքները, բայց դեպի ներս: Սիրտը կտոր-կտոր էր լինում, և մտածում.-"Մի՞թե Արմեն, մի՞թե չես տեսնում սերս…": Արմենը հարցրեց Անժելին. "Քեզ վա՞տ ես զգում…": Աղջիկը աչքերը բացեց, երբ Արմենի գրկում էր արդեն: "Ին՞չ է պատահել քեզ, գուցե վատառո՞ղջ ես, ես քեզ հիմա հիվանդանոց կտանեմ": Անժելը քարացած հայացքով կանգնեց և ասես շշուկով ասաց. "Այ՛ո, վատառողջ եմ, ների՛ր քեզ զբաղեցնելու համար…": Արմենը փորձեց նրան տուն հասցնել, բայց աղջիկը մերժեց…: Մղձավանջային օրեր էին Անժելի կյանքում. նա հիվանդ էր, բայց ոչ ոք չգիտեր նրա հիվանդության անունը: Արցունքները թափվում էին նրա աչքերից, իսկ աչքերի առջև անցնում էին իր և Արմենի բոլոր մանկական հանդիպումները: Ծնողները բժիշկ կանչեցին, քանի որ երրորդ օրն էր՝ նա ոչինչ չէր կերել: Այնքան էր լացել, որ նույնիսկ տգեղացել էր…: Բժիշկը ոչինչ չհասկացավ Անժելայի հիվանդությունից, մի քանի հաբեր նշանակելով՝ նա գնաց՝ մտածելով, թե ի՞նչն էր աղջկա հիվանդության պատճառը: Անժելը դեռ սպասում էր, դեռ հավատում էր, որ Արմենը կլինի իրենը, և իրեն հույս ներշնչելով՝ վեր կացավ անկողնուց՝ ինքն իրեն ասելով, որ կյանքը շարունակվում է, ու դեռ ամեն ինչ առջևում է: Ծնողները, տեսնելով Անժելին, համբուրեցին նրան և ուրախացան, որ աղջիկը վերջապես կազդուրվում է: Անցան օրեր, ամեն օրն ասես տևում էր հարյուր ժամ: Աղջիկը չէր հաճախում դասերի, չէր նկարում էլ` վաղուց…: Անժելին զանգահարեցին. Արմենն էր` ուրախ ձայնով, նույնիսկ լսափողից այն կողմ զգացվում էր, որ Արմենը երջանկությունից դողում է. "Անժել, հարազատս, հրավիրում եմ քեզ իմ հարսանյանց հանդեսին": Անժելը, հրավերն ընդունելով, ինքն իր մեջ մեծ ուժ գտնելով, դրեց լսափողը: Մի՞թե սա է սերը, մի՞թե դեռ սիրում ես նրան, ով ամուսնանում է ուրիշի հետ, ով քեզ չի էլ նկատում իր կողքին, ով չի էլ պատկերացնում, թե որքան ես տանջվել ու տառապել իր համար: Իհարկե, Անժելը չգնաց հարսանիքին. ոչ թե չէր ուզում, այլ չէր կարող, չուներ ուժ այդքան,որ տեսներ իր սիրուն ուրիշի կողքին: "Ո՞վ է նա, ինչպիսի՞ն է նա, ի՞նչ է նրա անունը",- մտածում էր Անժելան…: Գեղեցի՞կ է, բարձրահասա՞կ է, նա՞ էլ է սիրում Արմենին այնպես ուժգին, ինչպես` ես": Անձրև էր դրսում…: Երկինքն էլ էր լացում Անժելի հետ…: Անձրևն այնքան կամաց ու մեղմ էր մաղվում…, նրբահույս անձրևն այնպես հաճելի էր: Անժելը նայում էր պատուհանից դուրս և մտածում, որ հիմա անձրևն է իջնում նրա այրվող ճակատին՝ հովություն պարգևող սպեղանու նման: Անժելի համար տաղտկալի և ձանձրալի օրեր էին. մինչև այսօր կարծում էր՝ անամոք են արցունքները, պարզապես հեղեղ են իր տառապանքներին: Վերջերս Անժելը շատ էր ապտակվում այս դաժան կյանքի կողմից: Էլ ոչ մի իմաստ չկար նրա կյանքում: Էլ դրսի պայծառ արևը նրան չէր կանչում, էլ ջրի խշշոցը չէր տանում գետափ…, այգին ու նստարանն էլ մնացել էին դատարկ: Անժելը փակված էր իր սենյակում…: Հասանիքի օրը Անժելը վերցրեց թուղթն ու մատիտը, արցունքներն աչքերին սկսեզ նկարել…: Պատկերեց Արմենին, որքանով հիշում էր իրենց վերջին հանդիպումից: Իսկ հարսնացուին իր պատկերացմամբ պատկերեց…: Գեղեցիկ գործ ստացվեց, եթե տեսնեին հաստատ բարձր կգնահատեին աղջկա գործը…: Ամբողջ օրը նկարի հետ զրուցեց, խորասուզվեց նրա աչքերի մեջ, սեր էր փնտրում, սակայն իզուր…: Օտար էր Արմենի հայացքը…: Անցնող տարիներին Անժելը չկարողացավ մոռանալ Արմենին, չկարողացավ սիրել ուրիշին…: Անժելն ամենուր Արմենից տեղեկություններ էր հավաքում և լսում,որ Արմենը և իր կինը՝ Լիլիթը, ապրում են օտար երկրներում…: Արդեն չկար Անժելի համար ոչ մի հույս, գոնե հեռվից տեսնելու հույսը…: Շարունակում էր իր կյանքը նույն հունով…: Տխուր էր, ձանձրալի ամենը. ամեն տեղ և ամեն ինչում նա փնտրում էր Արմենին, նորություններ հավաքում նրանց ընտանիքի մասին և միշտ լսում, որ նրանք շատ երջանիկ են: "Հիմա ոչ ոք չի իմանա, թե որքան եմ սիրել, տանջվել ու տառապել, ոչ ոք չի իմանա, թե ինչու էր այն ծիտը հենց ինձ մոտ եկել…ինչ՞ու հենց ինձ մոտ, գուցե նա՞ էլ գիտեր, որ մենակ եմ, իսկ մենակ որքա՜ն է տխուր: Ոչ ոք չի իմանա, որ սրտիս ցավը թաքցրել եմ ժպիտով, որ ամեն գիշեր և բացվող առավոտ աղոթել եմ իմ միայնության և քո երջանկության համար, և ոչ ոք չի իմանա, որ գեթ մեկ անգամ քեզ տեսնելու ցանկությունից են աչքերիս արցունքները թափվում …: Ոչ ոք երբեք ոչինչ չի իմանա…: Եվ այսպես սիրտս ամպախեղդ եղած կապրեմ, ու ամեն օր կգամ լսելու այն ծտի երգը, որն այնքա՜ն թախծոտ էր…": Արմենի լուսանկարը, որը պատահմամբ հայտնվել էր Անժելենց տանը, սփոփանքի առարկա էր, նա արդեն այդ նկարի հետ դարձել էր մոտիկ, մտերիմ ու հարազատ…: Որքա՜ն անգամ էր նայում նրա նկարին, զրուցում հետը, պատմում իր սերը և դնում պահարանում…: Ուսանողական տարիներն սկսվեցին: Անժելը շատ էր փոխվել. նա ավելի էր գեղեցկացել. վարսերը երկար, գանգրահեր. բոլորին աչք էր ծակում նրա գեղեցկությունը: Տղաները շատ էին անհանգստացնում Անժելին, բայց նա չէր տեսնում ոչ մեկին, չէր ուզում լսել ոչ ոքու անունը: Անցնող տարիների հետ Անժելի կյանքը սկսեց փոխվել…հայտնվեց մեկը, ով ինչ-որ չափով կարողանում էր Անժելի սիրտը գրավել: Դա չէր նշանակում, թե նա մոռացել էր Արմենին. ո՛չ, նա սիրում էր դեռ, նույնիսկ ավելի ուժգին և այդ տղայի մեջ Արմենին փնտրում…փնտրում,սակայն, չգտնելով ոչինչ, կրկին հիասթափվում: Տղան սիրում էր Անժելին այնպես, ինչպես Անժելը Արմենին: Ի՜նչ դատարկ է կյանքը…, ի՜նչ տգեղ գույներով ներկված: "Քո աստղերը, հեռվում թողած իմ աստղին, ոչ նկատեցին և ոչ էլ խղճացին անզորիս: Ա՜խ այդ իրավազուրկ իրավունքը, որի ձայնին ոչ կարող ես ունկնդիր լինել, ոչ "ձայնը կտրելու" պահանջդ է իրավական ուժ ստանում…": Երվանդը խենթացել էր Անժելին սիրելուց և կարծում էր, որ եթե չհասնի երազներին, էլ չի կարող ապրել, էլ չի կարող շնչել: Անժելին մեծ սեր տալով, մեծ երջանկություն խոստանալով՝ խնդրեց նրա ձեռքը: Անժելը չէր սիրում Երվանդին, բայց կար ինչ-որ բան, որ ձգում էր դեպի տղան: Երվանդի երազները ի կատար են ածվում…, նրանք ամուսնանում են: Անժելի շուրթերը, որ դեռ ոչ ոք չէր համբուրել, որ մտածում էր, թե կհամբուրի Արմենը,այսօր համբուրում է ուրիշը…: "Ես՝ ուրիշին, դու՝ ուրիշին…ինչու՞, ինչու՞ հենց սա ինձ բաժին ընկավ",- մտածում էր նա: Երվանդն ամեն օր ծաղիկներ էր բերում Անժելին, երեկոյան նրանք զբոսնում էին քաղաքում, նման էին սիրահարների…: Բայց Անժելը տխուր էր, միշտ թախծոտ, միշտ արցունքոտ գիշերներն էին նրան ուղեկցում: Էլ նկարելու ձգտում չուներ. ոչ մի իմաստ չէր գտնում դրա մեջ. կյանքը ասես ցեխաջրով լվացած լիներ, և կարծես այդ ցեխաջուրը հենց նրա գլխին էր թափվել: Երվանդը, տալով իր մեծ սերը, ջերմությունը և հավատը Անժելին, սակայն չստանալով ոչ մի փոխադարձ զգացմունք, սկսում է սառել կնոջ նկատմամբ: Նա վերադառնում էր շատ ուշ ժամի, երբ արդեն քնած էր Անժելը, վեր կենում և գնում էր առանց համբուրելու նրան: Անժելի կյանքն ասես անիծված լիներ, նա մանկուց կարծել էր, թե ինքը կյանքում ոչ մի ուրախանալու առիթ չի ունենա, նա այնքան փոքր էր, երբ հասկանում էր և մտածում նման բաներ: Անժելը նիհարել էր, միայն նրա գեղեցիկ աչքերն էին երևում երեսի վրա: Ամուսինն էլ չէր սիրում նրան, դարձել էին օտարներ: Անժելն օրերով չէր տեսնում ամուսնուն, նա աշխատանքից չէր վերադառնում` սովորականի պես: Անժելը չէր փորձում ոչինչ անել՝ ընտանիքը կործանումից փրկելու համար, քանզի չէր սիրում Երվանդին, բայց ամուսնացել էր՝ կարծելով, թե կսիրի նրան, կմոռանա Արմենին: Միայն թե խղճում էր Երվանդին, չ՞է որ իր պատճառով նրա կյանքը փոթորկվեց այսպես…, նրանց ընտանիքում միշտ վեճն էր ուղեկիցը: Հոգնել էին միմիանցից, սակայն ապրում էին միասին օտարների պես: Անժելն ամենուր Արմենից նյութեր էր հավաքում, և միշտ միայն մեկ բան էր լսում, որ նրանք երջանիկ են: Եվ մտածում էր. "ի՞նչ է կոչվում երջանկություն, կամ արդյո՞ք կա այդպիսի բան աշխարհում": Անժելի կյանքում ուրախանալու ոչինչ չկար…: Եվ ինչու՞ էր Աստված հենց Անժելի կյանքը այդպես ստեղծել, թե՞ հենց նա էր իր կյանքը խորտակում, դա այնքան էլ հասկանալի չէր…: Անցնող օրերը, ամիսներն ու տարիները Անժելը պատկերում էր թղթին: Այսինքն, եթե հավաքեինք նրա նկարները ամբողջովին Անժելի կյանքն էր պատկերված, բայց ավա՜ղ, միայն թախիծ էր ու տխրություն: Անժելը, նստած ծովի ափին, ասես աղերսում, խնդրում էր մի բան…: Նրա կարոտը այնքան էր կուտակվել ու խտացել, որ պոռթկվում էր անզուսպ: Ծո՜վը…: Հոյակապ ու անընդգրկելի աշխարհ, որ ոչ աչքդ է հագենում, ոչ սիրտդ: Նստիր ափին ու ժամերով նայիր ջրերի անսահմանությանը, հոգնելու կամ ձանձրանալու ոչ մի վտանգ: Երանգների ին՜չ հարուստ դրսևորումներ: Ծո՜վը…: Մի անբացատրելի աշխարհ, անընդգրկելի հեքիաթ, խորհրդավոր հրաշք, մի խենթ գեղեցկություն: Արևածագի և մայրամուտի պահերն էլ անմոռաց են: Անմոռաց են նաև այն լուսաբացները, որտեղ Անժելը թղթին էր հանձնում Արմենին և խոսում էր նրա հետ լուռ…, նրանք միասին էին միայն իր պատկերած նկարներում…: Եվ խորհումէր լուռ. "Ու՞ր է և ին՞չ է անում հենց ա՛յս վայրկյանին: Երբևիցե հիշու՞մ է ինձ…": Ծովն Անժելի տարերքն էր, նա միայն այնտեղ էր գտնում ինքն իրեն…: Ժամերով նստում և նայում էր ծովին…: Անժելը կարոտից խենթանում էր…: Երվանդի աշխատանքի բերումով պետք է ընտանիքը տեղափոխվեր մեկ այլ երկիր, և նույն երկիր էին գնալու, ուր Արմենն էր ապրում: Երվանդն, ինքն իրեն մտածելով, որ կնոջը դուր չի գա նրանց տեղափոխությունը, խոսում էր շատ դանդաղ և մյուս կողմից էլ կրծոտում էր շուրթերը: Սակայն Անժելը երջանկությունից ցնծում էր՝ լսելով ամուսնուց նրանց տեղափոխության մասին, և ի նշան համաձայնության՝ գրկեց և համբուրեց ամուսնուն: Նրանք տեղափոխվեցին նույն երկիր, որտեղ ապրում էր նաև Արմենը իր ընտանիքով…: Իսկ հիմա Անժելը մտածում էր, թե որտեղից և ինչպես գտնի Արմենին` գեթ մեկ վայրկյան տեսնելու համար: Գրեթե ամեն օր նրանք զբոսնում էին քաղաքում, նստում սրճարաններում…: Անժելն ամենուր Արմենին էր փնտրում…: Երբ մեկ օր Երվանդը սովորականից շուտ վերադարձավ տուն, կնոջը պատմեց իր հին ընկերոջ մասին, որ հանդիպել են շատ պատահական և այսօր շատ է խնդրել իրենց տուն գնալ: Կնոջ համաձայնությունից հետո Երվանդը զանգում է ընկերոջը. "Արմեն, ընկերս, մենք այսօր երեկոյան կլինենք ձեր տանը": Անժելի սրտի խուլ հեծկլտոցի պահին թափվեցին արցունքները: "Մի՞թե, մի՞թե հենց նա է",-մտածում էր ինքն իրեն`դողալով կանգնած տեղում: "Մի՞թե նրանք ծանոթներ են եղել այսքան ժամանակ",-և մտքում աղոթում էր Աստծուն,-"Տե՜ր իմ, Արմենին տեսնելու ցանկությունից սիրտս պայթում է, միայն թե նա լինի…": Անժելը մի քանի րոպե անցնելուց հետո սթափվեց և խնդրեց ամուսնուն պատմել, թե ո՞վ է Արմենը, որտե՞ղ են ծանոթացել, ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ…: Երվանդն ասես նույն Արմենից էր պատմում, որին այսքան տարիներ խենթի պես սիրել և կարոտել էր Անժելը: Եվ Անժելը մտքում, ժպիտն աչքերին, կրկնում էր նույն խոսքերը. "Դա նա է, դա նա է, շնորհակալ եմ, Տեր իմ, շնորհակալ եմ": Անժելը գեղեցկացավ. բավականին հմայիչ և սիրունատես էր, նրան տարիներն ավելի էին գեղեցկացրել…: Նրանք թակեցին Արմենենց դուռը…: Եվ ի՞նչ…, փոքրիկ Արմենն էր կարծես Անժելի աչքերում. դա նրա որդին էր…: Անժելան քարացել էր տեղում, Արմենը և Լիլիթը ժպիտով մոտեցան դռանը և հյուրերին ներս հրավիրեցին: Արմենն, Անժելին տեսնելով, ցնցվեց ասես և բարձր տոնով կանչեց. "Անժե՛լ, դ՛ու ես": Լիլիթն ու Երվանդը դեռ չէին հասցրել ծանոթանալ ու ապշած նայում էին նրանց: Անժելը ցածր ձայնով ասաց. "Այ՛ո Արմեն, ես եմ…": Հետո Արմենն արագ և ժպիտով պատմեց, որ մանկուց միասին են մեծացել: Երվանդը ժպիտով ընդունեց և ասաց. "Ախ այդ ինչպե՞ս է եղել, որ այսքան ժամանակ չենք խոսել քո մասին": Անժելը ժպիտով Լիլիթի ձեռքը սեղմեց՝ մտքում ասելով. "Գեղեցիկ է կինը": -"Այսքան երկա՜ր տարիներ,այսքա՜ն ցավ, տառապանք, կարոտ, և ահա իմ սերը, ես այսօր նրանց տանն եմ: Տե՜ր իմ, մի՛ տար ժամանակը, կա՛նգ առ, թող տեսնե՛մ, կարոտս առնե՛մ…": Նրանք նստեցին և սկսեցին հետաքրքիր զրույցի բռնվել…: Անժելը դողացող սրտով նայում էր Արմենին, ուշադիր լսում նրա ամեն արտաբերած բառը…: Իսկ ի տարբերություն անցած տարիների, որ Արմենը չեր նկատում Անժելին, այսօր նրա աչքերն էլ չկտրվեցին Անժելից: Նրանց հայացքները բախվում էին իրար, ասես սիրահարներ լինեին: Արմենը նայում էր Անժելին և մտածում. "Ու՞ր էին իմ աչքերը, երբ Անժելին չէի տեսնում,ու՞ր էին իմ աչքերը": Արմենի սիրտը տակնուվրա էր լինում…: Երվանդը պատմում էր իր աշխատանքից, իր հոգսերից, սակայն Արմենը հեռու էր մտքերով…: Ինչպե՞ս տակնուվրա եղավ Արմենի սիրտը մի քանի րոպեում՝ նա էլ չհասկացավ…: Որքա՜ն գեղեցիկ էր Անժելը, երկնային գեղեցկություն ուներ: Անժելն զգում էր Արմենի շուտ-շուտ հասնող հայացքները, իսկ երբ նրանց հայացքները բախվում էին իրար, երկուսն էլ արագ հեռացնում էին հայացքները: Անժելի երազները, աղոթքներն ու տառապանքները տեղ էին հասել…: Անժելը խենթանում էր սիրուց, էլ ուժ չուներ դիմանալու: Նրանց գնալու ժամն էր, ինչքա՜ն էր Անժելն ուզում հավերժ մնալ այդտեղ, որքա՜ն բաներ ուներ Արմենին պատմելու: Եվ մինչդեռ արբած էին իրար հայացքներով, չնկատեցին, թե ինչպես մնացին մենակ, և փոխանակեցին միմիյանց հեռախոսահամարները: Եվ Անժելը որոշեց, որ իր սիրո մասին կպատմի Արմենին, երբ հարմար պահ գտնի, կպատմի, թե որքան է տառապել ու տանջվել իր համար: Երվանդը և Արմենը որոշեցին, որ էլ երբեք չեն կորցնի իրար, միշտ միասին կլինեն…: Անժելը վերջին անգամ նայեց Արմենի աչքերի մեջ, հետո ձեռքը վեր բարձրացրեց, ցտեսություն ասաց, հետո ջերմությամբ համբուրեց Լիլիթին, ապա որդուն, որը փոքրիկ Արմենն ասես լիներ և արդեն քնած էր քաղցր երազում: Ամբողջ գիշեր Անժելի աչքերում քուն չիջավ, ամբողջ գիշեր լուսնի շողերի ներքո հիշեց Արմենին, հիշեց Արմենի հայացքները, նա ավելի էր սիրում, ավելի սերը փոթորկվեց, որքան էր ուզում Արմենի պատկերը թղթին հաձնել, բայց ինչ-որ բան կար, որ խանգարում էր իրեն: Գիշերն ասես տևեց մի ամբողջ կյանքի չափ, չէր վերջանում, չէր լուսանում ասես…: Անժելը` մերթ ժպտում էր, մերթ լալիս, մերթ պատկերացնում Արմենին իր կողքին…: Իսկ մի քիչ հեռավորության վրա Արմենն էր պառկել մահճակալին, աչքերը հառած մի կետի, ուզում էր հասկանալ, թե ինչ էր կատարվում իր հետ…: Նա ասես ցնորված լիներ, չէր կարողանում մոռանալ Անժելի պատկերը…: Իսկ կողքին քնած Լիլիթին ուզում էր պատկերացնել Անժելին: Տանջալի գիշեր էր երկուսի համար, նրանք հեռու էին, ամեն մեկն ուրիշի գրկում, սակայն նրանց մտքերը միասին էին արդեն…: Լույսը բացվելուն պես պատկերեց Արմենին թղթի վրա. որքա՜ն իրական ու հասարակ էություն էր պատկերել, ասես անգիր էր արել նրան՝ մոռանալով իր մասին: Հայացքին թախիծը պատեց և ժամերով խոսեց նկարի հետ, հետո…հետո արագ պահեց գաղտնի տեղում: Անժելին զանգահարեցին. նա էր…Անժելի ձեռքերը դողում էին, շունչը կտրվում էր: Մի կերպ, ցածր ձայնով լսվեց Անժելի ձայնը. -Ալո՛, ես լսու՛մ եմ… -Անժե՜լ, սիրելիս Արմենն է… Անժելն, արցունքն աչքերին, կրկնեց.-սիրելի՞ս…Մի՞թե սիրելի եմ քեզ համար…: Անժելն ասես աշնան տերև լիներ, դողում էր տեղում կանգնած …: -Արմե՛ն, ինչ որ բա՞ն է պատահել: -Այ՛ո, պատահե՛լ է. այն օրվանից, երբ հանդիպեցի քեզ, ասես սիրահարված պատանի լինեմ, ների՛ր Անժել` քեզ նման բան ասելու համար, իմանալով, որ ամուսնացած ես և դու, սակայն ես այն օրվանից չեմ գտնում ինքս ինձ…: Արի հանդիպե՛նք, Անժե՜լ…: Անժելի արցունքները խառնվել էին ժպիտին, և այնքա՜ն գեղեցիկ էր դարձել այդ պահին: -Ցնորվե՞լ ես, Արմե՛ն,- կամաց ձայնով ասաց Անժելը: -Այ՛ո, ցնորվե՛լ եմ, Անժե՜լ, հրեշտա՜կս, ու՞ր էիր այն ժամանակ, որտե՞ղ էիր…: Անժելն, իրեն տիրապետելով, սկսեց խոսել. -Ես կայի մի՛շտ, ես ամենու՛ր էի, այդ դու՛ չկայիր, այդ դու՛ ինձ չէիր նկատում քո կողքին: -Մի՞թե, Անժել: -Այ՛ո,Արմե՛ն: -Անժե՛լ, դու ինձ սիրե՞լ ես… -Մի՛ եղիր խենթ, ես քեզ համար եմ ապրել այսքան տարի, քեզ մեկ անգամ տեսնելու համար: Արմենը դողում էր. միայն մեկ բան էր ուզում այս պահին՝ ետ տալ կյանքի անիվը, և Անժելին տեսնել այն աչքերով, ինչպես այսօր էր տեսնում: Անժելը շշուկով և դողացող ձայնով ասաց. -Ուշացե՛լ ենք, Արմե՛ն, ուշացե՛լ ենք, մեզ համար շարժվող գնացքը վաղու՜ց անցել է,- և դրեց լսափողը: Իրեն գցեց անկողնուն և սկսեց հեծկլտալ…: -Ահա՛ այն ամենն, ինչ երազում էի այսքան տարի…, սեր Արմենի կողմից, բայց ինչի՞ս է պետք, երբ Արմենն էլ իմը չէ: Անժելի օրերն անցնում էին միայն և միայն Արմենի մասին երազելով, ամբողջ օրը մտքից չէր հեռացնում Արմենին: Սկսվեցին նրանց գաղտնի հանդիպումները, հեռախոսազանգերը…: Նրանք սիրում էին միմյանց՝ ոչինչ չտեսնելով իրենց կողքին: Արմենը խելագարի պես սիրում էր Անժելին, ամեն վայրկյանը լցված էր նրանով, ապրում էր նրա սիրով, լալիս և ծիծաղում միայն նրա համար: Իրար դողացող աչքերում սեր էին փնտրում: Գեթ մեկ անգամ համբուրելու ցանկությունն էր տանջում Արմենին, ինչպես էր ուզում զգալ այդ սիրո պտուղի քաղցր շուրթերի համը: Վայելում էին օրերը, որ, այսպես ասած, կոչվում է փոխադարձ Սեր…: Եվ մի՞թե սա չէր Անժելը երազել այսքան տարի: Վայելում էր ինքնամոռաց՝ չտեսնելով ոչինչ և ոչ ոքի իր կողքին: Սիրում էր ավելի խենթացած սիրով, վերջապես հասել էր երազներին: Որքա՜ն նկարներ ուներ Անժելը նկարած, սակայն գաղտնի պահած, ինչպե՞ս էր նա կարողացել նկարներում այդքան պարզ պատկերել իրենց կյանքը: Նրանց սերը վառվում էր, երկուսն էլ խելագարի պես սիրում էին միմյանց…: Անժելը Երվանդից զանգ ստացավ…: Տխուր և դողացող ձայնից Անժելն սթափվեց. -Երվա՛նդ, բա՞ն է պատահել: -Այ՛ո, Անժե՛լ, հիշու՞մ ես ընկերոջս՝ Արմենին, ավտովթարի է ենթարկվել, հասցրել են հիվանդանոց, սակայն ոչ մի հույս. նա մահացել է…: Անժելը ցած դրեց հեռախոսը և ասես խելագարի պես գոռում էր, լացում…"Մի՞թե անիծվա՜ծ էր իմ կյանքը, մի՞թե չէ՛ր կարելի ինձ սիրել…: Ինչու՞ Արմե՜ն, ինչու՞ հեռացար կյանքից հենց այն ժամանակ, երբ իրար այնքա՜ն էինք սիրում…Արմե՜ն, ես կգա՛մ, կգա՛մ քեզ մոտ, թո՛ղ բոլո՛րն իմանա՛ն, այլևս չե՛մ վախենում ոչնչից, թող բոլորն իմանան, որ սիրե՛լ եմ քեզ ամբողջ կյանքումս: Հիմա ինչպե՞ս եմ ապրելու առանց քեզ, ինչպե՞ս եմ տարբերելու ցերեկը գիշերից, երբ կողքս մշուշ է, ու էլ ոչինչ չե՛մ տեսնում…Արմե՜ն": Անժելի ձայնն այնքա՜ն բարձր էր, այնքա՜ն վիշտ կար նրա սրտում, որ արցունքներ կոչվածը նրան չէին օգնի: Անժելը մի պահ կանգ առավ, ասես լուրջ որոշման եկավ, բացեց դարակը, վերցրեց Արմենի նկարները, ամուսնուց իմանալով հուղարկավորության ժամը և վայրը՝ շտապեց գերեզմանատուն, նա ցնորված էր, նրա գեղեցիկ աչքերն այնքա՜ն էին ուռել, իսկ երկու օրում, այնքա՜ն էր նիհարել…: Վազելով գնաց գերեզմանատուն, սակայն չհասցրեց գոնե վերջին անգամ տեսնել Արմենին, նրան արդեն հողին էին հանձնել: Անժելը, մարդկանց հրելով և բարձր գոռալով, չոքեց Արմենի գերեզմանին, նկարները վայր գցեց ձեռքից, քամին նկարներն այս ու այն կողմ տարավ, Արմենի կինը՝ Լիլիթը, որը նույնպես նույն վիճակում էր, սթափվեց՝տեսնելով Անժելին: Բոլորը զարմացած լսում էին Անժելին…: Նա չոքած խոսում էր, ասես Արմենը լսում էր իրեն…"Արմե՜ն, ես սիրու՜մ եմ քեզ, չե՜մ դադարի նույնը կրկնելուց, ես սիրու՜մ եմ քեզ…": Մարդիկ ապշած էին…: Երվանդը, տեսնելով կնոջն այդ վիճակում,ասես ցնորված լիներ: Երվանդն ամունալուծվեց Անժելից… Անժելի վիշտը, ցավը և տառապանքը խելագարության հասցրեցին նրան: Անժելի սառած աչքերը ոչինչ չէին ասում, կյանքը կանգ էր առել նրա համար…: Արմենի անունը մնաց նրա շուրթերին…: Երվանդը լսեց, որ նախկին կինը վայր է գցել իրեն բարձրահարկ շենքից…: Անժելի գրպանից գտան նրա վեջին, բայց այնքան կարևոր նամակը. "Ների՛ր, Երվա՛՚նդ, քեզ ամբո՛ղջ կյանքդ տանջելու համար, ես երբեք չե՛մ սիրել քեզ, ես արժանի չէ՛ի քո սիրուն, ես սիրե՛լ եմ Արմենին, ամբողջ կյանքս ապրել եմ նրա՛ համար, նրան գեթ մե՛կ անգամ տեսնելու համար եմ իմ գիշերը լուսավորել, հիմա էլ ինչու՞ ապրեմ…: Իմ Արմե՛նը կանչու՜մ է ինձ, ների՛ր ինձ, Երվա՛նդ, Արմե՜նս ինձ կանչու՜մ է…": Երվանդի արցունքները թրջեցին նամակը, զգուշությամբ ծալեց, դրեց գրպանը և քայլեց առաջ:

Теги: ես կգամ քեզ մոտ մի օր...

Պաշտում եմ քեզ Սևա՜կ..

 

Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:

Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:

Վաղուց արդեն ծանոթ անուն
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:

Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում
Հայացքը քո պարզ ու անկեղծ…

…Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից

Օրինաբա՜ր, ապօրինի՜…
 

Ես չկամ…

 Ես չկամ այնտեղ, ուր արևն է, ես չկամ այնտեղ, ուր աստղերն են փայլում, ես չկամ, երբ խինդ է ու ծիծաղ, չկան երազանքներս, չկա սեր, չկան հիշողություններ:Երբեք այսքան դատարկ չէր զգացել հոգիս, կոտրվել է ամեն ինչ` փայլող աչքերս…չժպտացող դեմքս վկայում է հոգուս տանջանքները, կանգնել է ասես մոլորակը, իսկ ես, չգիտես ինչու, պտտվում-պտտվում եմ նրա շուրջը ու ապաստան չեմ գտնում ինձ:Դատարկ է շուրջս ամեն ինչ. ամենը ծիծաղ է թվում, ու անկախ ինձնից ատում եմ կյանքը իր բոլոր գույներով ու երազանքներով…
  …Որքա˜ն անգամ եմ երազել, անքուն ու արցունքոտ գիշերներ խնդրել, աղաչել քեզ, Տե՛ր, որ չփակես իմ արդեն  փակված ճանապարհը,  որքա˜ն   եմ     երազել   գիշերն   առանց   արցունքի     լուսացնել,   որքա˜ն   եմ    խնդրել,   որքա˜ն…   իսկ ի՞նչ  դուրս եկավ… Չուզեցիր ինձ երջանիկ տեսնել,չուզեցիր իմ հոգին էլ փայլի, չուզեցիր իմ սիրտն էլ բաբախի մեկի սիրուց, ինչևէ… ես քո զավակն եմ և կատարում եմ քո բոլոր պարգևները ինձ տրված: Միայն թե կյանքի հարվածներից ես շատ եմ հոգնել, ձե՛ռք մեկնիր և օգնի՛ր գեթ մեկ անգամ ինձ:

Գարուն

 Ողջույն գարուն:Ինչ՝ու այսքան ուշացար,հոգնել էր մենակությունից:Սրտատրոփ սպասում էր քո գալստյանը,համոզված էր,որ քեզ հետ նրան էլ կբերես:Դժվար էր մենակ,անսեր:

Ցուրտ էր ձմռանը:

Տաքացրու՛

,ջերմացրու՛ հոգիս,իմ լավ գարուն,ու առաջնորդիր սիրո հրաշք արահետով,որպեսզի էլ երբե՛ք,երբե՛ք մենակ չլինեմ

Հոգուս

դռները բաց են,բարո՛վ ես եկել,սիրո գարուն

Теги: գարուն

Գիշեր

 Լուսնի լուսով ողողված գիշեր էր…Նայում էի պատուհանից դուրս,երկինքն այնքան գեղեցիկ էր,լուսինն իր լույսով լուսավորում էր իմ սենյակը…Տխուր էի…Ա՝խ,որքա՝ն անգամ եմ գիշերներն արթուն անցկացրել քեզ համար,իսկ դու տեղյա՝կ ես իմ տանջանքների մասին…Ո'չ,դու երրբեք չես զգացել,մի՝թե այդքան սառնասիրտն ես դու,մի՝թե չես զգում՝ քեզ ամեն տեսնելիս ասես սիրտս վեր է թռչում իր տեղից,մի՝թե չես տեսնում իմ տանջանքները…Վեր՛ջ,ես այսօր որոշեցի,որ քեզ վերջապես կբացահայտեմ իմ սիրո մասին,վերջապես կպատմեմ,թե որքան շատ եմ սիրում քեզ,մաքուր և անբիծ:
 Լույսն բացվելուն պես քեզ կպատմեմ իմ սիրո մասին…Աստղերն այնքա՝ն գեղեցիկ են,երկինքն այնքա՝ն պարզ է.ես ուզում եմ խորասուզվել նրա մեջ,ուզում եմ գնալ այնքա՝ն հեռու՝աստղերի մեջ…որ այնտեղից քեզ ամեն օր տեսնեմ:Ահա լուսանում է…Ամբողջ գիշեր աչքերիս քուն չեկավ:Ես քեզ երազեցի այս լուսնի շողերի ներքո…Իսկ դու երբևէ ինձ հիշու՝մ ես արդյոք…
Հոգնած աչքերս քեզ հիշելիս նույնիսկ սկսում են ժպտալ:Ես արդյոք կկարողանա՝մ քեզ պատմել իմ սերը…
Ահա և դու.ջերմորեն ժպտում ես ինձ:
-Ողջու՝յն,սիրելի'ս,ուզում եմ ասել,որ…
-Աս'ա,հոգյա'կս,ես լսում եմ քեզ…
-Ուզում էի ասել,որ…որ գիշերն ամբողջ քուն չեմ ունեցել…

Теги: գիշեր

Անավարտ Պատմություն

 

Ու մտախոհ շուրջս կնայեմ՝հոգուս աչքերով փնտրելով ք՛ո հայացքը,ք՛ո աչքերը,ք՛ո ժպիտը,ք՛ո էությունը:

Մոլորված եմ ու անկարող եմ դիմակայել այս ամենին:Չեմ հասկանում կյանքը:Ին՝չ պահեր ապրեցինք.դրանք այժմ վարագուրված,հոգուս գաղտնարաններում են:Ու երբ կբացեմ վարագույրը,կգտնեմ մեր զգացմունքային երեկոն,ուր կա սեր,ջերմություն և հավատ:Դու ինձ կողջունես.չ՝է որ երկար եմ սպասել ու կարոտել:Համբերատար ենք չ՝է:Այսօր ես և դու գտնվում ենք առանձին վայրերում,երբ միացաց հոգիներն առանձնացրել է դաժան կյանքը և մեզ հարբեցրել դառը գինով:

Մտովի խմում եմ մեր սիրո գինին ու ունկնդրում իմ ու քո երգը:Խորասուզվում եմ երաժշտության ալիքների մեջ ու գալիս եմ այդ մութ երազից.այն վախեցնում է ինձ…Բայց թվում է,թե շուտով կհասնեմ քեզ և կփարվեմ վաղուց կարոտած իմ սիրուն:Այդ սերը անմեղությամբ թաքնվում է մեր հոգու գաղտնի էջերում,որտեղ մենք,որտեղ բաբախում են մեր սրտերը:

Օտարությու՝ն,խենթացնո՝ղ հուշեր:

Կան'գ առ,օ՝,դաժա՛ն ժամանակ,կան՛գ առ,որպեսզի միանամ նրան,մի՛ հեռացրու,մի՛ հասցրու մեզ այլ երկներ,ուր ոչ մի օտար չի հասկանա մեր վայելած սերը:

Ու՝ր ես՛ին՝չ ես անում հիմա:

Չգիտեմ…Չեմ հասկանում…Անվեր՝ջ լռությունն եմ ունկնդրում,որը հոգուս փոթորկի ձայնն է:Փորձում եմ երջանկության գավաթը ըմպել առանց խոսքի,ու նորից հոսում են տխուր արցունքները,որոնց պատճառը կարոտած համբույրի արբեցնող հաճույքն է:

Լուռ,անձրևոտ՝ հոգուս հետ փնտրում եմ քո աչքերի կարոտն ու հաստատ գիտեմ,որ տառապյալ հոգիդ էլ փնտրում է իմ մութ աչքերը…Որոնում եմ…

-Ու՝ր ես դու…

Теги: անավարտ պատմություն